Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Զարմանալի փաստեր լոլիկի մասին. 1in.am

Զարմանալի փաստեր լոլիկի մասին. 1in.am

telegraf.com.ua-ն ներկայացնում է զարմանալի փաստեր լոլիկի և լոլիկի հյութի մասին: Հետաքրքիր է, որ առավել օգտակար է սննդում օգտագործել լոլիկի հյութըայն առավել սննդարար է:

Թարմ լոլիկից պատրաստված հյութը հարուստ է վիտամիններով, հատկապես А և С: Լոլիկի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է աչքերի քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկը, ամրացնում է իմունային համակարգը, ատամներն ու ոսկրերը:

Լոլիկը նվազեցնում է խոլեսթերինի մակարդակն արյան մեջ: Այն օրգանիզմից  դուրս է բերում տոքսինները, խթանում է աղիների աշխատանքը: Լոլիկի հյութի պարբերաբար օգտագործումը նպաստում է մարսողության բարելավմանը, պայքարում փորկապության դեմ:

Լոլիկն օգնում է նաև ազատվել ավելորդ քաշից, քանի որ օրգանիզմն ապահովում է ջրի անհրաժեշտ քանակությամբ, առաջացնում է արագ հագեցվածության զգացում: Այն նաև կարգավորում է նյութափոխանակությունը:

Լոլիկը հարուստ է В6 վիտամինով, ինչի շնորհիվ նրա հյութը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման լավագույն բնական միջոցներից է:

Լոլիկը նպաստում է արդյունավետ արևայրուքին: Մաշկին քսված լոլիկի հյութը նպաստում է մաշկի թարմացմանը, նույնիսկ փակում է ծակոտիները:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. kakimenno.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ